copy image url
Ներքին 4 տարի առաջ - 10:57 27-04-2022

BMW-ն հարվածել է տնակին ու գլորվել ձորը. տնակում գտնվողները ևս հայտնվել են ձորում

Ապրիլի 26-ին՝ ժամը 22։55-ի սահմաններում, ՆԳ նախարարության ԱԻՊԾ ճգնաժամային կառավարման կենտրոնում և միաժամանակ ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ-Ասկերան միջպետական ավտոճանապարհի «ЖД» կամուրջ կոչվող հատվածում ՃՏՊ է տեղի ունեցել։

Դեպքի վայր մեկնած ԱԻՊԾ և ոստիկանության ծառայողները պարզել են, որ Ասկերան քաղաքի 24-ամյա բնակիչ Ս. Գ.-ն «BMW» մակնիշի ավտոմեքենայով նշված հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ և հարվածել ճամփեզրին գտնվող փայտե տնակին, այնուհետև գլորվել ձորը։ Տնակում գտնվող քաղաքացիները հարվածից նույնպես հայտնվել են ձորում և ստացել մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ։

Ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը և ոստիկանության ծառայողները Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի 33-ամյա բնակիչ Ա.Մ-ին և Ստեփանակերտ քաղաքի 50-ամյա բնակիչ Ա.Ի.-ին փրկարարական հատուկ միջոցներով հանել են ձորից, ցուցաբերել անհրաժեշտ օգնություն, այնուհետև շտապ բժշկական օգնության մեքենաներով տեղափոխել Հանրապետական բժշկական կենտրոն։

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ