copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 22:56 26-04-2022

Ռուսաստանը զրկվել է հոկեյի աշխարհի առաջնությունն անցկացնելու իրավունքից

Հոկեյի միջազգային ֆեդերացիան (IIHF) երեքշաբթի պաշտոնապես զրկել է Ռուսաստանին հաջորդ տարի տափօղակով հոկեյի աշխարհի առաջնությունն անցկացնելու իրավունքից։

Մրցույթը պետք է կայանար 2023 թվականի գարնանը Սանկտ Պետերբուրգում։

IIHF-ի խորհուրդը պաշտոնապես հիմնավորել է իր որոշումը՝ մտահոգվելով առաջնության բոլոր մասնակիցների, մամուլի և օտարերկրյա երկրպագուների անվտանգության համար:

«Խորհուրդը լուրջ մտահոգություն է հայտնել՝ Ռուսաստանի ներսում ու Ռուսաստանից դուրս խաղացողների և պաշտոնյաների տեղաշարժի անվտանգության և ազատության հետ կապված»,- ասվում է ֆեդերացիայի մամուլի հաղորդագրության մեջ:

Փետրվարի վերջին՝ պատերազմի մեկնարկից անմիջապես հետո, IIHF-ը հեռացրել էր Ռուսաստանին և Բելառուսին հոկեյի բոլոր միջազգային մրցաշարերից՝ Ռուսաստանին զրկելով երիտասարդների աշխարհի առաջնությունից, իսկ մեծահասակների առաջնության որոշումը թողել էր ավելի ուշ:

Թե որ երկիրը կանցկացնի 2023 թվականի աշխարհի առաջնությունը, IIHF-ը կորոշի մայիսին:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում