copy image url
Ներքին 4 տարի առաջ - 23:53 25-04-2022

Երևանի ամեն մի քայլափոխում կարելի է նրա ստերը, չկատարված խոստումները հիշեցնել․ Գեղամ Մանուկյան

ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյան ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ կից լուսանկարով․

«Մի լուսանկարի պատմություն...

Այսօր Դիմադրության իրազեկման երթի ժամանակ Կոմիտաս պողոտայում Իշխան Սաղաթելյանը ելույթում նշեց, որ նիկոլականությունը 2018-ին, առաջին իսկ գործողություններից սկսեց սուտ խոստումներ տալ, որոնք իշխանության գալուց հետո որևէ մեկը չկատարեց։

Դրանցից մեկը շատերը կհիշեն՝ արագաչափերի արգելման խոստումն էր։ Ի հիշեցում այդ չկատարված սուտ խոստման, իր լուսանկարով ու ստախոս գրությամբ պաստառը, զինակիցներիս օգնությամբ փակցրեցի արագաչափի վրա։

Ոչ թե արագաչափեր փակելու ակցիա էինք անում, այլ հիշեցնում էինք, թե Երևանի ամեն մի քայլափոխում կարելի է նրա ստերը, չկատարված խոստումները հիշեցնել։ Արագաչափից հետո՝ մետրոյի կայարան, երբ Աջափնյակի կայարանն այդպես էլ չկառուցվեց։ Բացվեցին, մի քանի ամիս հետո փակվեցին նախագահականի ու ԱԺ դարպասները։ Շարքը կարելի է շարունակել։

Ու շարունակելու ենք հիշեցնել ամեն քայլափոխի։ Բայց ստերը կարելի էր համարել զանցանք, եթե չլինեին ավելի մեծ, ազգակործան հանցանքները, որի համար էլ նրա օր առաջ հեռացումը մեր երկրի ազատագրման համար օդ ու ջրի պես անհարժեշտ է։ Այդ իսկ պատճառով է մեր որևէ վայրկյան չնահանջող պայքարը։ Արդյունքները՝ շուտով։ Հիմա՝ չենք կանգնում, ընկճվում, ընդլայնում ենք մեր շարքերն ու գնում դեպի հաղթանակ»։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել