copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:19 25-04-2022

Պուտինն անցնում է տարածքների գրավման ռազմավարության. FT

Վլադիմիր Պուտինը կորցրել է հետաքրքրությունը Ուկրաինայի հետ պատերազմը դադարեցնելուն ուղղված դիվանագիտական ​​ջանքերի նկատմամբ և փոխարենը, կարծես, մտադիր է հնարավորինս շատ ուկրաինական տարածքներ գրավել, գրում է Financial Times-ը՝ հղում անելով ՌԴ նախագահի ծրագրերին իրազեկ երեք անձանց:
Ըստ նրանց, Պուտինը, որը լրջորեն դիտարկում էր Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու հնարավորությունը, մարտին պարտություն կրելուց հետո հակամարտությունը դադարեցնելու գործում ներգրավված անձանց ասել է, որ կարգավորման հեռանկարներ չի տեսնում:
«Պուտինն իսկապես հավատում է այն հիմարությանը, որը լսում է (ռուսական) հեռուստատեսությամբ և ցանկանում է խոշոր հաղթանակի հասնել»,- ասում է բանակցությունների ընթացքին իրազեկ անձը:
Մոսկվան և Կիևը խաղաղության համաձայնագրի առաջին նախագիծը համաձայնեցրել են մարտի վերջին, Ստամբուլում կայացած հանդիպմանը, սակայն բանակցությունները փակուղի մտան այն բանից հետո, երբ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանին մեղադրեց Բուչայում և Մարիուպոլում խաղաղ բնակչության դեմ ռազմական հանցագործություններ կատարելու մեջ: Պուտինին զայրացել է նաև Ուկրաինայի հասցրած հարվածի հետևանքով «Մոսկվա» հածանավի խորտակման փաստը, FT-ին հայտնել են երկու աղբյուրներ:
Ըստ նրանց, Վլադիմիր Պուտինն «ամեն կերպ խուսափում է» Վլադիմիր Զելենսկիի հետ անձնական հանդիպումից. «Նա ցանկանում է, որ ամեն ինչ որոշվի նախքան այդ հանդիպումը»։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը