copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 20:27 24-04-2022

Թուրքիան ոչ միայն մերժում է ցեղասպանությունը, այլև խիստ սադրիչ դիրքորոշում ունի. կիպրական կուսակցություն

Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատի «Ազգային ժողովրդական ճակատ» կուսակցությունը ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ: Ուղերձը հրապարակել է Հունաստանում Հայաստանի դեսպանությունը:
Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատի «Ազգային ժողովրդական ճակատ» կուսակցությունն իր ուղերձում ներկայացնում է Օսմանյան կայսրության կողմից իրականացրած հայ ժողովրդի բնաջնջման հրեշավոր ծրագիրը:
«Անխիղճ ջարդերը տեղի են ունեցել անկախ տարիքից և սեռից, ինչպես նաև բռնաբարությունները և սեռական ոտնձգությունները՝ տղամարդկանց և կանանց նկատմամբ: Օսմանցիների դաժանության ցուցիչն այն էր, որ 1918 թվականին Տրապիզոնի դատավարությունների ժամանակ Օսմանյան բանակի սպա Հասան Մարուֆը ասում էր, որ թուրք բանտարկյալները խելագարվել են՝ տեսնելով, թե ինչպես են ողջ-ողջ այրվում հայերը, իսկ ռուսներին ասում էին, որ օդում շատ օրեր այրված մարդու մարմնի հոտ է գալիս: Իթան Բելկիդը, ով նույնպես սպա էր, խոստովանել էր, որ տեսել է թե ինչպես են ողջ-ողջ այրվել 5000 հայ»,- նշված է ուղերձում:
«Ազգային ժողովրդական ճակատ» կուսակցությունը նշում է, որ մեկ դար անց թուրքական ոճրագործության զոհերի ընդհանուր թիվը դեռ պարզ չէ, սակայն խոսվում է 800000-ից 1,5 միլիոն զոհերի մասին:
«Ժողովրդի հետ միասին թուրքական վայրագությունների զոհ է դարձել նաև հայկական քաղաքակրթությունը, քանի որ, ըստ հաշվարկների, Թուրքիայում գտնվող հայերի 913 պատմական շինություններից 464-ը հիմնովին ավերվել են, 252-ը՝ գտնվում էին ավերակի կարգավիճակում, իսկ 197-ը վերանորոգման հրատապ կարիք ունեին»,- ասված է հայտարարության մեջ:
«Ազգային ժողովրդական ճակատ» կուսակցության հաղորդագրության մեջ նշված է, որ Թուրքիայի կառավարությունը մինչ օրս մերժում է, որ Ցեղասպանություն է իրականացրել։ «Նրանք պնդում են, որ հայերը թշնամական ուժ էին, և որ նրանց կոտորածը պատերազմի պայմանների արդյունք էր։ Փաստորեն, Թուրքիան ոչ միայն մերժում է, այլև խիստ սադրիչ դիրքորոշում ունի այդ հարցում:
Բոլորս պետք է հասկանանք, որ Հայոց Ցեղասպանություն գոյություն չունի միայն ապրիլի 24-ին և չպետք է հիշենք այն միայն այդ օրը. Դա թուրքերի բարբարոսության գործնական ապացույցն է, որը շարունակում է գոյություն ունենալ նաև այսօր: Թուրքական ռեժիմը այսօր էլ շարունակում է նմանատիպ մարտավարություն վարել:
Նրանք իրենց վերաբերմունքով մեզ հասկացնում են, որ իրենց ատելությունը քրիստոնեական ցանկացած տարրի նկատմամբ անժամկետ է, և հատկապես մենք՝ Կիպրոսի հույներս, որոնց հայրենիքի կեսը գտնվում են թուրքական օկուպացիայի տակ, չպետք է մոռանանք դա՝ իմանալով, թե ում հետ գործ ունենք»,- շեշտում է «Ազգային ժողովրդական ճակատ» կուսակցությունը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող