copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:26 24-04-2022

Լիտվացի գործիչը Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հույս է հայտնում

Հայ ժողովուրդը հերոսական ժողովուրդ է, որը սեփական օրինակով կարող է մյուսներին ցույց տալ, թե ինչպես է հնարավոր ցեղասպանության ենթարկվելուց հետո ոտքի կանգնել ու կառուցել սեփական ապագան: Այս մասին «Արմենպրես»-ին տված հարցազրույցում նշել է Լիտվայի Վարենա քաղաքի քաղաքապետ, խորհրդարանի (Սեյմաս) նախկին պատգամավոր, պատմաբան, հայտնի հասարակական գործիչ, Լիտվայում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի նախաձեռնող խմբի ակտիվ անդամ Ալգիս Կաշետան:

«Ես մասնագիտությամբ պատմաբան եմ: Բնականաբար, Հայոց ցեղասպանության մասին գիտեի դեռ երիտասարդ տարիներին: Այս թեման ակտուալ էր, քանի որ մեր ժողովուրդները պատմականորեն նման են և ունեն ողբերգական պատմություն: Սակայն հենց շփումը Լիտվայի հայկական սփյուռքի հետ, որը մեր հասարակության զգալի մասն է կազմում, կան նշանավոր անձինք՝ դիզայներներ, բժիշկներ և այլն, նրանցից յուրաքանչյուրն ունի անձնական պատմություն, դա, իհարկե, շատ ավելի է տպավորում, քան միայն հանրագիտարանային գիտելիքները: Մենք Սփյուռքի ներկայացուցիչների հետ քննարկում էինք, թե միջազգային համատեքստում ինչ նշանակալի ներդրում կարող է ունենալ Ցեղասպանության ճանաչումը, եթե Լիտվայի խորհրդարանն ընդունի համապատասխան բանաձևը, որով կոչ էր արվում Թուրքիային ճանաչել Օսմանյան կայսրությունում իրականացված Ցեղասպանության փաստը: Դա 2005 թվականն էր, հեշտ չէր: Մեր քաղաքական էլիտայի մի մասը, թերևս, դեռ պատրաստ չէր վիճել այն երկրի հետ, որի հետ ցանկանում էինք տնտեսական մի շարք հարցեր կարգավորել: Սակայն ամեն դեպքում մեզ՝ նախաձեռնող խմբին, հաջողվեց համոզել գործընկերներին, և բանաձևն ընդունվեց ձայների մեծամասնությամբ: Կարելի է համեմատել, որ, ցավոք, ԱՄՆ-ում միայն վերջերս դա արվեց: Ուստի ես հպարտ եմ, որ մեր խորհրդարանն այս քննությունը տվեց առաջին անգամից: Մեզ համար դա շատ կարևոր է: Հուսով եմ, որ կգա ժամանակ, երբ աշխարհի բոլոր խորհրդարանները կընդունեն նման բանաձևեր և որ ամենակարևորը՝ այս պատմական ճշմարտությունը կճանաչվի այն երկրում, որտեղ տեղի են ունեցել այդ սարսափելի հանցագործությունները»,- նշել է Կաշետան:

Նա մեծապես կարևորել է Օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպանության ճանաչումը՝ փաստելով, որ պատմությունը ցույց է տվել, որ հայերի դեմ իրականացված ոճրագործությունից հետո մարդկությունը նորից է բախվել նմանօրինակ հանցագործությունների հետ:

«Հայ ժողովուրդը հերոսական ժողովուրդ է: Դուք շատ հին ու հարգարժան պատմություն ունեք, գիտեք՝ ինչի վրա հենվել: Դուք կարող եք օրինակ ծառայել շատ ժողովուրդների, թե ինչպես վերապրել, կառուցել ապագա: Այս ոչ հեշտ ժամանակաշրջանում ես հույս ունեմ, որ Հայաստանի Հանրապետության ներկայիս սերունդը կունենա բավարար քաջություն և վճռականություն ոչ միայն ապրելու, այլև գնալու առաջ, դառնալու ավելի ժամանակակից»,- հավելել է լիտվացի գործիչը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ

Ձեզ գուցե հետաքրքրի