copy image url
Ներքին 4 տարի առաջ - 22:42 22-04-2022

Շվեդիայի Ազգային դատարանների ադմինիստրացիան Հայաստանում կիրականացնի վերապատրաստումների ծրագիր

Դատական համակարգի թափանցիկության ապահովման շրջանակներում ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը և «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցն այսօր ընդունել են Շվեդիայի Ազգային դատարանների (SNCA) ադմինիստրացիայի ներկայացուցիչներ Բյորն Լինդենին (դատական համակարգի նոր ակնկալիքները բավարարելու և դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության ամրապնդման նպատակով հայաստանյան դատավորների կարողությունների ընդլայնման ծրագրի ղեկավար) և Լյուդվիգ Բեքինգին (SNCA ծրագրի համակարգող և իրավախորհրդատու)։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից, շվեդական պատվիրակության ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել հանդիպման համար և ներկայացրել այն ծրագրերը, որոնք մտադիր են իրականացնել Հայաստանում՝ դատական համակարգին աջակցության ծրագրի շրջանակներում:

«Մասնավորապես, շվեդական կողմն իր պատրաստակամությունն է հայտնել` կիսվելու արդարադատության ոլորտում իր փորձով, այդ թվում՝ դատավորների պրոֆեսիոնալիզմի և նրանց նկատմամբ հանրային վստահության բարձրացման ուղղություններով, որտեղ կարևորվել է նաև մեդիայի դերը։

Շվեդիայի Ազգային դատարանների ադմինիստրացիայի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց վերապատրաստումների ծրագիրը, որը կրելու է շարունակական բնույթ և ընդգրկելու է թե՛ գործող դատավորներին, թե՛ դատավորների թեկնածուներին։ Վերապատրաստումներն իրականացվելու են Արդարադատության ակադեմիայի միջոցով: Գործընթացին ներգրավված են լինելու նաև ոլորտի փորձագետներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ փոխնախարար Գրիգոր Մինասյանն իր հերթին հայտնել է, որ ՀՀ-ում արդեն իսկ ընթացքի մեջ են դատաիրավական բարեփոխումների իրականացման աշխատանքները:

Դատական համակարգի թափանցիկության ապահովման համատեքստում քննարկվել են նաև Բարձրագույն դատական խորհրդի նյութատեխնիկական ապահովվածության, մեդիայի և դատավորների հետ աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտության և այլ հարցեր:

Գրիգոր Մինասյանը մտահոգություն է հայտնել, որ այժմ առկա են դատավորների թափուր հաստիքներ, սակայն չկան դիմողներ։ Շվեդական կողմն այս մասով ընդգծել է դատավորի աշխատանքի նկատմամբ հանրային վստահության բարձրացման և հարգանքի ամրապնդման, ինչպես նաև նիստերի քանակի նվազեցման անհրաժեշտությունը:

Երկուստեք ընդգծվել է համագործակցության շարունակականության կարևորությունը։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում

Ձեզ գուցե հետաքրքրի