copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 14:55 22-04-2022

Անհրաժեշտ է բանակցություններ սկսել ՀՀ-ի հետ՝ խաղաղության պայմանագիր կնքելու համար. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է առաջիկայում Հայաստանի հետ կոնկրետ բանակցություններ սկսելու անհրաժեշտության մասին՝ խաղաղության պայմանագիր կնքելու համար։

«Մենք ներկայացրել ենք առաջարկություն, որը բաղկացած է հինգ կոնկրետ սկզբունքներից: Եվ Հայաստանն ընդունել է այդ հինգ սկզբունքները: <...> Հենց այդ հինգ սկզբունքների հիման վրա մենք մտադիր ենք բանակցություններ վարել: Ներկայումս երկու երկրների արտաքին գործերի նախարարությունները ձևավորում են աշխատանքային խմբեր: Կարծում եմ, որ մոտ ժամանակներս անհրաժեշտ է սկսել կոնկրետ բանակցություններ: Դրանք պետք չէ հետաձգել, քանի որ հենց այդ հինգ սկզբունքների հիման վրա է խաղաղության պայմանագիր ստորագրվելու»,- ասել է Ալիևը՝ ուրբաթ օրը ելույթ ունենալով աշխարհի ադրբեջանցիների հինգերորդ համագումարում, որն անցկացվում է Ղարաբաղի Շուշի քաղաքում։

Ադրբեջանի նախագահը կարծում է, որ պայմանագրի տեքստը կարող է պատրաստվել և ստորագրվել մոտ ժամանակներս։ «Այսպիսով, Հայաստանի և Ադրբեջանի միջև կարող են հաստատվել կապեր, այդ թվում՝ դիվանագիտական ​​հարաբերություններ»,- ընդգծել է նա։

Ադրբեջանի ղեկավարի խոսքով, խաղաղության առաջարկներ ներկայացնելով՝ Բաքուն դրսևորել է «բարի կամք և հեռատեսություն»։

«Հայաստանում պարբերաբար գլուխ բարձրացնող ռևանշիստական ​​ուժերը պետք է իմանան, որ դա (Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը) իրենց միակ ելքն ու նույնիսկ վերջին հնարավորությունն է։ Եթե հրաժարվեն դրանից, ապա մենք կհրաժարվենք ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու պաշտոնապես կհայտարարենք այդ մասին։ Հաշվի առնելով ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքները՝ հայկական կողմը պետք է քաջ գիտակցի, թե ինչի կհանգեցնի նման քայլը»,- ասել է Ալիևը։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում