copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 10:47 22-04-2022

Մակրոնը հայտարարել է, որ ռուսական գազի ներկրման արգելքը դեռ չի քննարկվում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ռուսական գազի ներկրման արգելքը դեռ չի քննարկվում։ Այս մասին նա ասել է իտալական Corriere della Sera պարբերականին տված հարցազրույցում։
Միաժամանակ, Ֆրանսիայի ղեկավարը չի բացառել, որ ռուսական գազի հարցը կարող է հայտնվել բանակցությունների սեղանին։
«Նավթի ու վառելիքի խնդիրն արդեն շոշափվել է, իսկ գազինը՝ դեռ ոչ։ Մենք գիտենք, թե ինչ դժվարությունների դա կհանգեցնի»,- ասել է Մակրոնը։
Ընդ որում, Մակրոնն ավելի վաղ հայտարարել էր, որ Ֆրանսիան, ի տարբերություն այլ եվրոպական երկրների, ռուսական գազից կախվածություն չունի։
Նախօրեին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն ասել էր, որ դաշինքը դեռ չի նախատեսում կենտրոնացված սահմանափակումներ մտցնել ՌԴ-ից նավթի և գազի մատակարարման վրա. մի քանի անդամ երկրներ սպառնացել են վետո դնել այս որոշման վրա:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ