copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:10 21-04-2022

Չավուշօղլուն հորդորել է չակնկալել, որ Թուրքիան կմիանա ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին

Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն հորդորել է չակնկալել, որ Անկարան կմիանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։
«Սխալ է ակնկալել, որ Թուրքիան հանդես գալով որպես միջնորդ երկու երկրների միջև, պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի դեմ: Արևմուտքը հասկանում է, թե մենք ինչու չենք միանում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին»,- CNN Turk-ին տված հարցազրույցում ասել է նա:
Նա նաև նշել է, որ Անկարան մտադիր չէ շրջանցել Մոսկվայի դեմ սահմանված պատժամիջոցները։
«Մենք ԱՄՆ-ին ասել ենք, որ չենք շրջանցելու Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները: Մենք նաև ասել ենք, թե որքան կարևոր է զբոսաշրջության ոլորտը մեզ համար: Մենք ջանքեր ենք գործադրում նվազագույնի հասցնելու (պատժամիջոցների) ազդեցությունը զբոսաշրջության ոլորտի վրա»,- ասել է Չավուշօղլուն։
Թուրքիայի ԱԳ նախարարն ասել է, որ Անկարան կփորձի փոխհատուցել զբոսաշրջության ոլորտի կորուստները՝ չվերթներն ավելացնելու միջոցով։
«Ռուս զբոսաշրջիկները կգան Թուրքիա: Այստեղ իրական խնդիրը ռուսական ինքնաթիռների նկատմամբ կիրառվող պատժամիջոցներն են: Մենք կփորձենք դրանց մի մասը փոխհատուցել՝ ավելացնելով «Թուրքական ավիաուղիների» և չարտերային չվերթների թիվը»,- ասել է նա:
Չավուշօղլուի խոսքով, Թուրքիան ակնկալում է, որ 2022թ.-ին երկիր կայցելի 3.5 միլիոն ռուսաստանցի զբոսաշրջիկ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ