copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 12:02 20-04-2022

Մարիուպոլը կարող է ընկնել առաջիկա օրերին. ԵՄ

ԵՄ պաշտոնյաներից մեկը, որը ցանկացել է անանուն մնալ, լրագրողներին հայտնել է, որ Մարիուպոլը կարող է ամբողջությամբ ռուսական զորքերի վերահսկողության տակ հայտնվել առաջիկա օրերին։
ԵՄ ներկայացուցչի խոսքով, Ռուսաստանը հույս ունի քաղաքի «ազատագրման» մասին հայտարարել մայիսի 9-ի՝ Հաղթանակի օրվա նախաշեմին։
«Մենք մտավախություն ունենք, որ քաղաքն ամբողջությամբ կավերվի և մեծ թվով զոհեր կլինեն խաղաղ բնակչության շրջանում»,- հավելել է նա։
Ըստ պաշտոնյայի, զոհերի թիվը կարող է զգալիորեն ավելի մեծ լինել, քան Բուչայում: ԵՄ պաշտոնյան նաև ասել է, որ, ըստ Արևմուտքի, Ռուսաստանի միջանկյալ նպատակը Դոնեցկի և Լուգանսկի մարզերի ամբողջական գրավումն է և 2014թ.-ին Մոսկվայի կողմից բռնակցված Ղրիմի հետ ցամաքային միջանցքի ապահովումը։
Նրա խոսքով, նման գործողությունը, ամենայն հավանականությամբ, կտևի 4-ից 6 ամիս, որից հետո հակամարտությունը կարող է կանգ առնել։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը