Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 23:14 19-04-2022

Փաշինյանը չկարողացավ կամ չցանկացավ առաջ մղել համայն հայության գերակայությունը՝ Արցախի ապագայի հարցը․ Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես ասված է․

«Ավարտվեց Նիկոլի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի արդյունքում ստորագրվեց ծավալուն համատեղ հայտարարություն։

Նորմալ իշխանություն ումենալու դեպքում ռազմավարական դաշնակից երկրի ղեկավարի հետ հանդիպումից ակնկալիքները մեծ կլինեին։

Ցավոք, հայկական կողմը ներկայացնող անձն անգամ իր երկրի ներսում ունակ չէ կամ չունի ցանկություն սթափ շեշտադրելու ազգային խնդիրների իրական օրակարգ, ուստի պատահական չէ, որ անգամ Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող երկրի հետ նա չկարողացավ կամ չցանկացավ առաջ մղել համայն հայության գերակայությունը՝ Արցախի ապագայի հարցը։

Համատեղ հայտարարության մեջ, ցավոք, շեշտված չէ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի, կոնֆլիկտի կարգավորման հիմնարար սկզբունքների, այդ թվում ՝ ինքնորոշման իրավունքի կարեւորությունը:

Սա է իմ ամենամեծ մտահոգությունը, թեպետ այդ թեզի բացակայությունը միջազգային հայտարարության մեջ, ցավոք սրտի, դեռեւս օրինաչափ է, քանի դեռ մեզ ներկայացնում է Արցախն աճուրդի հանած Նիկոլ Փաշինյանը»:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել