copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 21:52 19-04-2022

Լավրովը խուսափել է ուղիղ պատասխան տալ Ուկրաինայում միջուկային զենքի հնարավոր կիրառման հարցին

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, պատասխանելով India Today-ի աշխատակից Գիտա Մոհանի հարցին, թե արդյոք Ռուսաստանը մտադիր է մարտավարական միջուկային զենք կիրառել Ուկրաինայում, առաջարկել է այդ մասին հարցնել Ուկրաինայի նախագահին։

Լավրովի խոսքով, եթե Վլադիմիր Զելենսկին հիշատակել է նման հնարավորության մասին, նշանակում է՝ ունեցել է սեփական հիմքերը, սակայն Ռուսաստանը երբեք չի խոսել Ուկրաինայում միջուկային զենք կիրառելու հնարավորության մասին։

Ի պատասխան հնդիկ թղթակցի կրկնվող հարցին՝ Լավրովը հիշեցրել է, որ դեռ 1987 թվականին Ռոնալդ Ռեյգանը և Միխայիլ Գորբաչովը ստորագրել են միջուկային պատերազմի անթույլատրելիության մասին հռչակագիրը, քանի որ նման պատերազմում հաղթողներ չեն կարող լինել։

Շուրջ մեկ ժամ տևած հարցազրույցի ընթացքում Սերգեյ Լավրովն ու հնդիկ լրագրողն այլևս չեն անդրադարձել միջուկային զենքի թեմային։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը