Ներքին 4 տարի առաջ - 18:41 19-04-2022

Թող գան, իմ դիրքերում մի ժամ ապրեն, տեսնեմ կապրե՞ն. Չարեքթարցի Աշոտ

Չարեքթարցի Աշոտ Սևյանը, որը այս պահին գտնվում է Ազատության հրապարակում, Oragir.news-ի հարցին՝ իշխանական պատգամավորներն ասում են, որ Արցախն Ադրբեջանի կազմում ապագա ունի, ինչպե՞ս կմեկնաբանի նրանց հայտարարությունները՝ պատասխանեց, որ նրանք ազգային գաղափարից և երեսուն տարվա պայքարից հեռու են։

«Թվում է, թե այդ մարդիկ ոչ մի արժեքային համակարգ չունեն։ Չեն մտածում, որ եթե Արցախը մնա Ադրբեջանի կազմում, ապա այս երեսուն տարվա պայքարն ինչի՞ համար է։ Արցախը եթե մնա Ադրբեջանի կազմում, մի ժամ հետո պատերազմ կսկսվի։ Ես ինքս գիտեմ՝ Ադրբեջանի հսկողության տակ ապրելն ինչ է նշանակում։ Անլուրջ եմ ընդունում այս մարդկանց։ Այնտեղ ռուսներն են, բայց ոչ մի անվտանգային երաշխիք չկա։ Թող գան, մի ժամ իմ տարածքում ապրեն, եթե կդիմանան, ես կլռեմ»։

Սևյանն ասաց, որ ինքը եկել է Ազատության հրապարակ՝ աջակցելու պատերազմի մասնակից, հացադուլ անող երկու զինվորի։

Մանրամասն՝ տեսանյութում։


Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ