Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 16:34 19-04-2022

Եկել է ժամանակը, որ տղամարդավարի ընտրենք մեր ճիշտ ուղին. Արշակ Զաքարյան

«Հայոց ազգային գվարդիա» ՀԿ նախագահ Արշակ Զաքարյանը Oragir.news-ի հարցին՝ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի նախաձեռնած շարժումը ի՞նչ ավարտ կունենա, պատասխանեց, որ սա հանրահավաք է, որին անգամ ներկա են 44-օրյա պատերազմի մասնակիցներ։

«Պետք է ուժերը կենտրոնացնել, իրենց համար չարժի հացադուլ անել։ Բոլորով հավաքվել ենք, որպեսզի հայրենիքը փրկենք։ Իմ կարծիքով՝ կձևավորվի խորհուրդ, երկիրը կարգի կբերեն, որից հետո կլինեն ընտրություններ»,- ասաց նա։

Զաքարյանի կարծիքով՝ խորհրդարանական կառավարման համակարգի մոդելը պետք է փոխվի. «Ես միշտ ասել եմ, որ հայկական ավանդական մոդելի վրա պետք է հիմնված լինի պետությունը։ Իսկ հիմա եկել է ժամանակը, որ տղամարդավարի ընտրենք մեր ճիշտ ուղին»։

Անդրադառնալով Փաշինյան-Պուտին այսօրվա հանդիպմանը՝ ասաց, որ Փաշինյանը նույնիսկ ՀՀ-ում կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ չի կարողանում որոշում կայացնել, ուր մնաց՝ համաշխարհային ասպարեզում։

Մանրամասն՝ տեսանյութում։





Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ