copy image url
Ներքին 4 տարի առաջ - 21:50 18-04-2022

Որոտանում 6 ընտանիք բնակարանամուտ է տոնում․ 3-ը Արցախից տեղահանվածներ են

Երբ ամուր են տան պատերը, ամուր է նաև հայրենիքի սահմանը: Սահմանամերձ Որոտանում 6 ընտանիք բնակարանամուտ է տոնում: Սահմանին ապրողների համար բարեկարգ տուն ունենալը ոչ միայն հարմարավետության է, այլ նաև ռազմավարական խնդիր: Ամրացնել սահմանը պահող գյուղերը՝ սա է նաև օրվա հրամայականը: Գորիս համայնքի միջոցներով Որոտանում համայնքային նշանակության շենքը հիմնովին նորոգվել է։ Բնակարանամուտ տոնող 6 ընտանիքներից 3-ը Արցախից տեղահանված են: Այսօր Որոտան էին այցելել բազմաթիվ հյուրեր՝ բնակարանամուտի ուրախությունն ընտանիքների հետ կիսելու համար: Ընտանիքներին բնակարանի բանալիները հանձնել են «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Արթուր Սարգսյանը, Մխիթար Զաքարյանը, Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը, ՀՀ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը,

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, Քաջարան համայնքի ղեկավարի տեղակալ Զոհրաբ Առաքելյանը: Ուրախալի է, որ որոտանցիները ամուր պահում են բնակավայրը, այն վերաբնակեցվում է, նոր ընտանիքներ են տեղափոխվում: Առաջիկայում նաև ոռոգման ջրագծերի կառուցման ծրագիրը կմեկնարկի: 6 ընտանիքները վաղուց էին սպասում, նրանց համար անհնարին թվացող խնդիրներն այսօր լուծվել է: Համայնքի խնդիրն է, կառուցել, շենացնել՝ բնակիչների համար ստեղծելով պայմաններ։

Գորիսի համայնքապետարան

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից