Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 10:18 18-04-2022

Արթուր Վանեցյանը երկու երիտասարդներին հորդորեց դադարեցնել հացադուլը


«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, որը երեկվանից գտնվում է Ազատության հրապարակում, քիչ առաջ մոտեցավ 44-օրյա պատերազմի մասնակից՝ հացադուլ հայտարարած Նվեր Կիրակոսյանին և Արթուր Ավագյանին և նրանց հորդորեց դադարեցնել հացադուլը։

«Ուժեր են անհրաժեշտ, ես էլ երեկվանից ոչինչ չեմ հասցրել ուտել, բայց ամեն դեպքում մի փոքր նախաճաշելու եմ, որովհետև ուժեր են հարկավոր հետագա պայքարի համար։ Հորդորում եմ դադարեցնել հացադուլը»,- ասաց նա։

Պատասխանելով Oragir.news-ի հարցին՝ ասաց, որ թեև գիշերը չեն խոչընդոտել իրենց բողոքի ակցիային, բայց պայմանները բավական բարդ են, և թույլ չեն տալիս վրան տեղադրել, ու նաև չկա կրակ վառելու հնարավորություն։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
18:16 Նարեկ և Սամվել Կարապետյանների հատուկ ուղերձը` հաղթանակի ճանապարհին
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
18:47 Զանգեք ձեր մամային ու պապային. Սուպեր Սաքոյի դիմումը՝ հայրիկի գերեզմանից