copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 12:19 16-04-2022

Պիեռ Ռիշարը դիմել է Պուտինին՝ խնդրելով դադարեցնել հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ֆրանսիացի դերասան Պիեռ Ռիշարը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով ինչքան հնարավոր է շուտ դադարեցնել հատուկ գործողությունն Ուկրաինայում, հաղորդում է BFM TV-ն։

Նույն խնդրանքով նա դիմել է նաև Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Դենիս Մոնաստիրսկուն։

«Ես հույս ունեմ, որ այս ամենը կդադարի որքան հնարավոր է շուտ»,- ասել է կատակերգու դերասանը:

Ռիշարը նաև հայտարարել է, որ «շատ լավ գիտի Ռուսաստանը և Ուկրաինան» ու «սիրում է երկու ժողովուրդներին»։

2016-ին Ռիշարին Մոսկվայում լրագրողների հետ հանդիպմանը նվիրել են խորհրդանշական «մորդվացու անձնագիր»՝ այդպիսին, միայն թե իսկականը, ունի Ժերար Դեպարդյեն։ Ռիշարն ընդունել է հուշանվերը, սակայն հայտարարել է, որ չի ծրագրում ստանալ Ռուսաստանի քաղաքացիություն։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում