copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 10:13 16-04-2022

Կրեմլը հրապարակել է Պուտինի հայտարարագիրը. մեկ տարում նա վաստակել է 10,2 մլն ռուբլի

Կրեմլը հրապարակել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա վարչակազմի աշխատակիցների 2021 թվականի եկամուտների հայտարարագրերը։

Պուտինը մեկ տարում վաստակել է 10,2 մլն ռուբլի։ Նախագահին են պատկանում 77 քմ մակերեսով բնակարան, ավտոտնակ, երկու ավտոմեքենա (ԳԱԶ Մ21 և Նիվա) և «Սկիֆ» ավտոկցորդը։ Պուտինի օգտագործման ներքո է 153,7 քմ մակերեսով բնակարան՝ ավտոտնակով։

Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկ տարում վաստակել է 14,5 մլն ռուբլի։ Նրա կնոջ՝ Տատյանա Նավկայի եկամուտը կազմում է 218,5 մլն: Նախագահի աշխատակազմի աշխատակիցների շրջանում ամենից շատ վաստակել է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին՝ 106,8 մլն:

Եկամուտների հայտարարագրեր է հրապարակել նաև կառավարությունը։ Վարչապետ Միխայիլ Միշուստինը վաստակել է 18,3 մլն ռուբլի։ Ամենամեծ եկամուտ ունեցող նախարարը արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովն է։ Նրա եկամուտը կազմում է 704,2 մլն ռուբլի։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ