copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 12:52 15-04-2022

ԿՀՎ ղեկավարը նախազգուշացրել է ՌԴ կողմից միջուկային հարվածի վտանգի մասին

ԿՀՎ-ի տնօրեն Ուիլյամ Բերնսը նախազգուշացրել է Ռուսաստանի կողմից մարտավարական կամ փոքր միջուկային զենքի կիրառման վտանգի մասին, եթե նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի դեմ պատերազմում հաղթանակի հասնելու հույսը կտրի:
ԱՄՆ արտաքին հետախուզության ղեկավարը, սակայն, ընդգծել է, որ զորքերի տեղակայման կամ զենքի տեղաշարժի մասին տվյալներ չունի, որոնք վկայում են նման ծրագրերի մասին։ ԿՀՎ-ն ուշադիր հետևում է դրա ցանկացած նշանի, ասել է նա:
Ընդ որում, Բերնսը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը լրջորեն է վերաբերվում ՌԴ-ի կողմից միջուկային զենքի կիրառման սպառնալիքին՝ «հաշվի առնելով Ուկրաինա ներխուժման ընթացքում կրած ռազմական անհաջողություններից նախագահ Պուտինի և ՌԴ ղեկավարության հնարավոր հուսահատությունը»:
Մարտավարական է համարվում համեմատաբար քիչ կործանարար միջուկային զենքը, որը նախատեսված է ռազմի դաշտում օգտագործելու համար: Ռուսաստանի զինանոցը հարուստ է նման զինատեսակներով։
Բերնսը նաև «սարսափելի հանցագործություններ» է անվանել Բուչայում և Ուկրաինայի այլ հատվածներում ռուսական զորքերի գործողությունները՝ զգուշացնելով, որ պատերազմի հաջորդ փուլն արյունալի է լինելու։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում