Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:02 15-04-2022

Երեք մեքենայից մեկը հատկացվելու է ԱԺ աշխատակազմի ղեկավարին․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Գրվեց, որ ԱԺ աշխատակազմը 3 հատ նոր Toyota RAV4 մակնիշի մեքենա է որոշել ձեռք բերել, որոնք պետք է ուղեկցեն ԱԺ նախագահի մեքենային: Սակայն ԱԺ նախագահի մեքենային ընդամենը 2 ավտոմեքենա է ուղեկցում, երրորդ RAV4-ը, պարզվեց, հատկացվելու է ԱԺ աշխատակազմի ղեկավարին, քանի որ նա այս պահին «յոլա է գնում» ընդդիմադիր պատգամավոր Արմեն Գեւորգյանին հատկացված Toyota Camry-ով, որը եւս հնամաշ է։ Գեւորգյանը, ինչպես նաեւ Վահե Հակոբյանն ու Սեյրան Օհանյանը, հրաժարվել են իրենց հատկացված մեքենաներից` երթեւեկում են անձնական մեքենաներով։

Մեզ ասացին, որ ԱԺ գարաժում առկա մեքենաները հիմնականում մաշված են, կարիք կա նորերը գնելու, բայց ամեն անգամ աղմուկ է բարձրանում, ուստի խուսափում են գնում անելուց։ ԱԺ աշխատակազմի ղեկավարին մինչեւ վերջերս սպասարկում էր սպիտակ Nissan Patrol ամենագնացը, որը համեմատաբար լավ վիճակում էր, բայց Արարատ Միրզոյանը, տեղափոխվելով ԱԳՆ, խնդրել է ՊՊԾ-ին, որ այդ մեքենան փոխանցեն ԱԳՆ-ին, եւ ԱԺ աշխատակազմի ղեկավարը մնացել է առաց մեքենայի: Սակայն 3 հատ RAV4-երի գնման գործարքն առաջիկայում դժվար թե իրականանա, քանզի «Տոյոտա Երեւան» ընկերության ավտոսրահում մեքենա չկա` ներկրումները ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով դադարել են, եւ հայտնի չէ, թե երբ կբերեն»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան