copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 09:22 14-04-2022

Նյու Յորքի մետրոյում տեղի ունեցած հրաձգության մեջ կասկածվող անձը ձերբակալվել է

Նյու Յորքում ոստիկանությունը ձերբակալել է քաղաքային մետրոյում ապրիլի 12-ի առավոտյան տեղի ունեցած հրաձգություն մեջ կասկածվողին։ Միջադեպի հետևանքով մետրոյի «36-րդ փողոց» կայարանում 29 մարդ էր տուժել։
Կասկածյալի ձերբակալության մասին հաղորդել է «1010 Wins» ռադիոկայանը, իսկ քաղաքապետ Էրիկ Ադամսը հաստատել է տեղեկությունը, հաղորդում է CNN-ը:
Կասկածյալը 62 տարեկան է, անունը՝ Ֆրենկ Ջեյմս։ Նրան ձերբակալել են Ստորին Մանհեթենի Իսթ Վիլիջ շրջանում։ Ավելի վաղ ոստիկանությունը նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարել, նրան ճանաչել էին անցորդները։
Մետրոյում կրակ բացելու ժամանակ տղամարդը հակագազով է եղել։ Նա ծխային ռումբ է վառել և ատրճանակից 33 կրակոց արձակել վագոնում գտնվող ուղևորների վրա։ 10 մարդ վիրավորվել է, ևս 19-ը տուժել է հրմշտոցի հետևանքով։ Միջադեպի դրդապատճառները դեռևս անհայտ են։ Ոստիկանությունը չի բացառում, որ միջադեպը կարող էր ահաբեկչություն լինել, սակայն մինչ այժմ գործը այս հոդվածով չի քննվում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը