Ներքին 4 տարի առաջ - 18:19 13-04-2022

ԶՊՄԿ-ի հարկի մի մասը Քաջարանի վրա ենք ծախսում. ստացված հարկը նույն տեղում ամբողջովին ծախսել չի լինի

Իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանը ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի որոշ սուբյեկտներ վերադարձրել են 15 մլրդ դրամ գումար, որը հափշտակված է եղել որոշ սուբյեկտներից, և առաջին տուժողները հենց եղել են Քաջարանի բնակիչները, այն բնակիչները, ովքեր շնչում են այդ օդը, և եթե այդ հափշտակությունները չլինեին, իրենց ընտանիքները կարող էին դրանով պահել։

Փաշինյանը ի պատասխան ասաց, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը հարկատու է, և հենց այդ հարկերի, գումարների մեծ մասը ծախսվում է նաև Քաջարանի վրա, իսկ այդ գումարները մուտք են եղել ՀՀ պետական բյուջե։

«Պետական բյուջեից լրացուցիչ մեկ միլիարդ ՀՀ դրամ հատկացվել է Սյունիքի մարզին, մենք ընդլայնել ենք այդ հնարավորությունները։ ԶՊՄԿ-ի հարկի մի մասը Քաջարանի վրա ենք ծախսում․ ստացված հարկը նույն տեղում ամբողջովին ծախսել չի լինի, իսկ գանձվող գումարների մեծ մասը հանձնվում է ՏԻՄ մարմիններին»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը