copy image url
Միտք 4 տարի առաջ - 10:42 12-04-2022

Արցախից եկան Հայաստան, իսկ Հայաստանի՞ց ուր ենք գնալու

Թուրքն ազնիվ է մեզ հետ, երբեք չի թաքցնում նպատակն ու ակնկալիքը, ուղղակի ասում է, թե ինչ է ուզում և ինչին է հասնելու: Մենք ենք մեր նկատմամբ անազնիվ, որ այդ իրականությունը ներկայացնում ենք ծուռ հայելու մեջ կամ գլխիվայր շուռ եկած ենք ուզում տեսնել և այդպես մատուցել մեզ: Ադրբեջանի արտգործնախարարը Հայաստանի արտգործնախարարի հետ հեռախոսազրույց ունենալուց առաջ մատ է թափ տալիս, որ մենք դատապարտել ենք Մարաղայի դեպքերը: Այդպես է լինելու միշտ և բոլոր առիթներով ու անառիթ: Մեզ հետ վարվելու են ինչպես պատանդի, հպատակի ու կամակատարի: Եթե մենք մեզ հանգստացնում ու հույս ենք տալիս, թե թուրքի ուզածը տանք ու մեզ խելոք պահենք, ամեն ինչ լավ կլինի, այդպես չէ: Մեզ մեղադրելու են անգամ, թե ինչու հազացինք, ինչու փռշտացինք, կամ ինչու ենք շնչում: Թուրքն ուզում է, բայց ոչ խաղաղություն: Իսկ թե ինչ է ուզում, չեմ ուզում գրել, որովհետև անգիր գիտենք:

Արդեն Արցախում կործանարար են համարում, որ Հայաստանը բանակցում է հաշվի չառնելով արցախահայության սկզբունքները: Արցախի խնդրի շուրջ բանակցում են առանց Արցախի խնդրի, կամ՝ շրջանցելով Արցախը: Բանակցությունների սեղանին չկա Արցախի կարգավիճակի հարցը, չի լսվում Արցախի ձայնը: Ադրբեջանի օրակարգն է սեղանին, որ Արցախի հարցը լուծված և փակված է: Մնում է ռուս խաղաղապահները դուրս գան Ստեփանակերտից: Հենց սա էլ համարում են Հայաստանի այն դիրքորոշումը, թե բանակցում ենք մեր կետից: Եվ այդ կետը կործանարար է համարում արցախահայությունը:

Դիցուք, ռուս խաղաղապահները դուրս եկան Արցախից, իսկ Հայաստանից դուրս եկավ Գյումրիի ռուսական ռազմաբազան, որովհետև հաջորդ քայլը դա է լինելու: Սա է ուզում բանակցությունների նոր սեղան բացած Արևմուտքը, որի շուրջ չկա Ռուսաստանը: Ընդունենք, որ Արցախի փախստականները եկան Հայաստան, քանի որ Ադրբեջանին անցած տարածքներում չի մնացել և ոչ մի հայ: Մնացածն էլ անցնելուց հետո չի մնալու որևէ հայ: Իսկ Հայաստանի՞ց ուր ենք գնալու: Մեր ազնիվ թշնամին ասում է, որ ուղղակի Սյունիքը, Սևանը և Երևանն է ուզում, իսկ մյուս ազնիվ թշնամին՝ մնացածը: Այդ թշնամիներին Հայաստանը պետք է առանց հայերի: Իսկ մենք չունենք բանակ և մեզ պաշտպանելու կամք ու ցանկություն:



Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող