copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 09:24 12-04-2022

Կանադան պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի պաշտպանական ձեռնարկությունների դեմ

Կանադայի իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել ՌԴ-ի պաշտպանության ոլորտի 33 ընկերությունների դեմ, ասվում է երկրի կառավարության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Նոր պատժամիջոցների տակ են հայտնվել Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտը (ՄՖՏԻ), «Զվեզդա» ՀԲԸ-ն, «Վիմպել» նավաշինական գործարանը, «Իստոկ» ԳԱՁ-ը, ինչպես նաև ՌԱՀ-գրուփ մասնավոր ռազմական ընկերությունը:
«Մենք կշարունակենք աջակցել իրենց ազատության համար պայքարող խիզախ տղամարդկանց և կանանց, և պահանջում ենք, որ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն վայրագությունների համար»,- ասել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին:
Մարտի վերջին Կանադան արդեն պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ՝ կապված Ուկրաինա ներխուժման հետ։ Այդ ժամանակ պատժամիջոցների տակ են հայտնվել Դաշնային Խորհրդի 160 անդամներ։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել