copy image url
Ավելին 4 տարի առաջ - 21:59 11-04-2022

Վիճակախաղով 200 միլիոն եվրո շահած տղամարդը ողջ գումարը նվիրաբերել է Երկրի փրկությանը

Ֆրանսիայի բնակիչը վիճակախաղով 200 մլն եվրո է շահել, սակայն գրեթե ամբողջ գումարը փոխանցել է Երկրի փրկության հիմնադրամին։ Այս մասին գրում է The Sun-ը։ Տղամարդն ասել է, որ երազել է ջեքփոթի մասին՝ բացառապես շահումները բարեգործությանը նվիրաբերելու համար։
Հաղթողի խոսքերով, որը ցանկացել է անհայտ մնալ, նա իր ողջ կյանքի ընթացքում հետևել է բեռնատարներին, որոնք կտրված ծառեր էին տեղափոխում,Դա խորը հետք է թողել նրա աշխարհայացքի վրա: Նույնիսկ նախքան վիճակախաղում շահելը, տղամարդն իր աշխատավարձի մի մասը հաճախ փոխանցել է շրջակա միջավայրի պահպանության հիմնադրամներին։
Ֆրանսիացին հավելել է, որ ինքն իրեն է թողել միայն այն գումարը, որը թույլ կտա իրեն «խաղաղ» ապրել և ստեղծել շրջակա միջավայրի պաշտպանության իր հիմնադրամը։ Բացի այդ, նա հաճախ վիճակախաղի տոմսեր էր գնում՝ հույս ունենալով մեծ գումար շահել ու տալ կարիքավորներին։
Euromillions վիճակախաղի ներկայացուցիչները նշել են, որ հաղթողները հաճախ են առատաձեռ լինում, բայց այդքան մեծ նվիրատվություն երբեք չէին տեսել։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ