Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 18:39 11-04-2022

Պաշտոնյա դառնալուց հետո իմ կյանքի որակը փոխվել է միայն դեպի վատը. ԱԺ նախագահ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը այսօր «Ազատություն» TV-ի ուղիղ եթերի ֆեյսբուքյան ասուլիսում պատասխանել է ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին։

Օգտատիրոջ հարցին՝ ինչո՞ւ որոշեցիք գնել թանկարժեք զրահապատ մեքենա պետբյուջեից, եթե կարելի էր այդ գումարներն օգտագործել բանակի որոշ խնդիրներ լուծելու համար, Սիմոնյանը պատասխանեց. «Նախ ես զրահապատ մեքենա չունեմ, ինձ 3 մեքենա չի ուղեկցում, և այդ մեքենան չարժի 200 հազար դոլար, արժի ավելի քիչ։ Դա իմ ընտրությունը չէ, ես ինձ մեքենա չեմ գնում, մեքենա չեմ վարում. ես այդ հնարավորությունը չունեմ, ես հաճախ այդ որոշումների հետ որևիցե կապ չունեմ և չեմ կարող ունենալ»։

Սիմոնյանի խոսքով՝ եթե մեքենան զրահապատ լիներ, գինը կլիներ մոտ 550 հազար դոլար։

«Նախկինում բոլոր մեքենաները եղել են զրահապատ, ես հրաժարվել եմ «զրահապատ» գաղափարից, որովհետև սպասարկման առումով ևս թանկ է նստում պետության վրա։ Դա պետական ուղիղ փողերը չեն, դա խնայողությունն է, որը ԱԺ-ն իրեն հատկացված գումարներից խնայողություն է կարողանում անել և օգտագործել այլ՝ իր համար նախատեսված ծախսերի համար։ Դա անելով հանդերձ՝ նաև գումար է վերադարձնում պետական բյուջե։ Ուզում եմ ասել՝ սրա շուրջ ես ինչքան էլ բացատրեմ, մեկ ա՝ էդ շահարկում անողները անելու են։ Ես ուզում եմ մի բան ֆիքսենք՝ պետական պաշտոնյա դառնալուց հետո իմ կյանքի որակը, իմ ազատությունը փոխվել է միայն դեպի վատը, ես սահմանափակ եմ իմ ազատության մեջ»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում


Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել