Ներքին 4 տարի առաջ - 17:39 09-04-2022

44-օրյա պայմանավորված պատերազմը և Ուկրաինա ներխուժումը նույն պլանի մաս են կազմում. Չուգասզյան

«Ազգային-ժողովրդավարական բևեռը» այսօր՝ ապրիլի 9-ին, հանրահավաք է անցկացրել Ազատության հրապարակում։ Առկա խնդիրների վերաբերյալ խոսել է նաև ԱԺԲ խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանը։


«Կարելի է ասել, որ մեր նախորդ դեկտեմբերյան հանրահավաքից հետո աշխարհը թևակոխել է մի նոր պատմական դարաշրջան։ Մեզ՝ Ազատության հրապարակում հավաքվածներիս, և մեր հանրահավաքը դիտող տասնյակ հազարավոր քաղաքացիներին առաջին հերթին հետաքրքրում է մեր հայրենիքի վտանգված ճակատագիրը։ Ըստ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի՝ ուկրաինա-ռուսական ներխուժմամբ հետսառըպատերազմյան դարաշրջանը ավարտվեց։ Ըստ այդմ՝ ավարտվում է նաև հետխորհրդային կոչվող տարածքի՝ որպես ռուսական ազդեցության գոտու, տրամաբանությունը»,- ասաց նա։

Չուգասզյանի խոսքով՝ հայ ժողովուրդը այս փոփոխությունը զգացել էր դեռևս 2020թ. 44-օրյա պատերազմի օրերին. «Սակայն այսօր է հասկանալի դառնում այդ պատերազմի շարժիչ ուժերի՝ առաջին հայացքից անհասկանալի թվացող ռազմաքաղաքական և տնտեսական տրամաբանությունը։ Այսօր ուկրաինա-ռուսական ներխուժումից հետո պարզ է դառնում, որ 44-օրյա պայմանավորված պատերազմը և Ուկրաինա ներխուժումը նույն պլանի մաս են կազմում, և որ այդ պլանը կազմվել և նախապատրաստվել էր երկար տարիներ»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում


Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում