copy image url
Ավելին 4 տարի առաջ - 19:23 08-04-2022

Ժիրինովսկու ավագ որդին և նախկին կինը չեն եկել հրաժեշտի արարողությանը

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ՌԼԴԿ) առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու ավագ որդին՝ Իգոր Լեբեդևը, և ​​քաղաքական գործչի նախկին կինը՝ Գալինա Լեբեդևան, չեն եկել նրան հրաժեշտ տալու, հայտնում է mk.ru-ն։

Ժիրինովսկին երեք երեխա ունի. ավագը՝ Իգորը, կրում է մոր ազգանունը, միջնեկ որդին՝ Օլեգը, վերցրել է հորական պապի՝ Էդելշտեյնի ազգանունը, իսկ քաղաքական գործչի դուստրը՝ մոր՝ Պետրովա ազգանունը։ Ըստ ԶԼՄ-ների՝ Լեբեդևը վերջին շրջանում հակասություններ է ունեցել հոր հետ, քանի որ դժգոհ է եղել նրա կադրային որոշումներից։

Մինչդեռ անցյալ տարի ինքը՝ Ժիրինովսկին, ասել էր, որ որդու հետ չի վիճաբանել։

Երբ Ժիրինովսկին հոսպիտալացվել էր կորոնավիրուսի պատճառով, Լեբեդևը սոցիալական ցանցերում գրառում էր արել՝ «Ուղղակի ապրի»՝ ցույց տալով, որ անհանգստացած է հոր առողջությամբ։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել