copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 09:20 06-04-2022

Արարատ Միրզոյանի պահվածքն անհասկանալի է թիմի համար. նա մեկուսացել է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում տեւական ժամանակ քննարկվում է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի վարքագիծը:

«Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանությանը խիստ մոտ կանգնած աղբյուրներն են փոխանցում՝ թիմակիցների համար անհասկանալի է Միրզոյանի պահվածքն ու վարքը: «Արարատ Միրզոյանը մեկուսացել է, որեւէ մեկիս հետ մտերիմ հարաբերություններ չունի, կարելի է ասել՝ միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ է ուղիղ կապ պահում: ՔՊ-ում այլ մարդկանց, այդ թվում՝ հին ընկերների հետ չի շփվում: Նույնիսկ այնտարբեր է նրանց նկատմամբ, ում հետ աշխատել է խորհրդարանում, իր թիմը համարել ու ամենօրյա կապի մեջ եղել»,- իր զարմանքն արտահայտեց մեր զրուցակիցը:

ՔՊ-ականներից ոմանք նոյեմբերի 9-ից հետո դաժան ծեծի ենթարկված Միրզոյանին համեմատում են Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, որ հարաբերությունները սառեցրել ու որեւէ մեկի զանգերին չէր պատասխանում: «Որեւէ մեկս չենք հասկանում՝ ինչ է ուզում Արարատ Միրզոյանը. մտածում է այլ պաշտոնի անցնե՞լ, թե՞ հարմարվել է ԱԳՆ-ում: Անգամ ընկերական՝ «no Politics» ձեւաչափի հանդիպումներն է մերժում»,- ներկայացրեց մեր աղբյուրը:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում

Ձեզ գուցե հետաքրքրի