Ներքին 4 տարի առաջ - 20:40 05-04-2022

Վտանգված է Սոթք, Խոզնավար, Երասխ բնակավայրերի անվտանգությունը. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքին իր խոսքը սկսեց՝ Արցախում տեղի ունեցող վերջին իրադարձությունների մասին հիշատակելով և թշնամու սանձազերծած ագրեսիայի մասին խոսելով։

Աբրահամյանն ասաց, որ Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղը, Քարագլուխ լեռնաշղթան Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով օկուպացվել են՝ ծանր իրադրություն ստեղծելով Արցախի կենսունակության համար, իսկ հայելային հետքաշման պտուղները դրսևորվել են Արցախում։

«Արցախում ապրող մեր հայրենակիցները ծանր վիճակի մեջ են։ Նիկոլ Փաշինյանի հայելային հետքաշման գաղափարը չէր վերաբերում միայն Արցախին։ Փաստացի վտանգի տակ է Սոթք, Խոզնավար հատվածը, ասել է թե՝ Գեղարքունիքը, Վայոց ձորը, Սյունիքը, ինչպես նաև Արարատի մարզի Երասխ բնակավայրը։ Բոլոր այն մարդիկ, որոնք չեն պատկերացնում, թե ի՞նչ է առաջնագիծը, սահմանամերձ բնակավայրերի առանձնահատկությունները, միայն նրանք կարող են այս գաղափարներն առաջ քաշել։ Հայաստանը չունի այլընտրանք, միակ ելքը ժամանակակից զինված ուժեր, արդիական բանակ ունենալն է։ Այս իշխանությունը, կարևոր, առաջնային գործերը թողած, բարձրացնում է ոստիկանության, դատախազության, քննչական մարմինների գումարները, որովհետև այս իշխանության համար առաջնայինը ոչ թե Արցախի և ՀՀ քաղաքացիների անվտանգության ապահովումն է, այլ սեփական իշխանության պահպանումը»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել