copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 19:23 05-04-2022

Խարկովի կենդանաբանական այգին ավերված է. առյուծներն ու արջերը վտանգի տակ են

Ռուսական բանակի հրետակոծությունը վերջնականապես ոչնչացրել է Խարկովի ծայրամասում գտնվող մասնավոր կենդանաբանական այգին։ Առյուծներն ու արջերն ապրելու տեղ չունեն, և հնարավոր է՝ այսօր էլ նրանց էֆթանազիայի ենթարկեն։

«Հրթիռների և ինքնաթիռների երեկվա զանգվածային գնդակոծությունից հետո այգին փաստացի ավերվել է»,- տեսաուղերձում ասել է Ալեքսանդր Ֆելդմանը, որի ֆինանսական միջոցներով է պահպանվում նրա անունը կրող էկոպարկը։

«Եվս մեկ գնդակոծություն, և սարսափից գազազած առյուծները, վագրերն ու արջերը կարող են ազատության մեջ հայտնվել և գնալ դեպի Խարկով... Մենք չենք կարող դա թույլ տալ»,- գրել է նա։

Ֆելդմանը երկար ժամանակ փորձում էր դուրս հանել կենդանիներին, բայց կարողանում էր տեղավորել միայն փոքրերին։ Հնարավոր է, որ մեծերն էֆթանազիայի ենթարկվեն, եթե մինչև երեքշաբթի երեկո հրաշք տեղի չունենա:

«Միգուցե մենք փրկենք փոքրիկ յագուարներին ու պանտերաներին: Բայց բոլոր չափահաս կենդանիները, ամենայն հավանականությամբ, կոչնչացվեն»,- ասել է նա:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում