copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 20:16 04-04-2022

Ռուսաստանն ապրիլի 9-ից կչեղարկի 52 երկրների ուղղությամբ թռիչքների սահմանափակումները

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է, որ ապրիլի 9-ից Ռուսաստանը կչեղարկի 52 երկրների ուղղությամբ կանոնավոր և չարտերային չվերթների սահմանափակումները։
Ցուցակը բաղկացած է այն պետություններից, որոնք «բարեկամ» են Ռուսաստանին, ինչպես դրանք անվանել է պաշտոնյան։ Ցանկում ներառված են, օրինակ, Աֆղանստանը, Եգիպտոսը, Չինաստանը և Մարոկկոն։
Միշուստինի խոսքով՝ կորոնավիրուսի դեպքերը նվազում են, ուստի ժամանակն է ընդլայնել ռուսական ավիաընկերությունների համար հասանելի ուղղությունները։
Բացի այդ, ըստ Կորոնավիրուսի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբի, ապրիլի 9-ից կհանվեն ռուսների և օտարերկրացիների կողմից Չինաստանի հետ ցամաքային սահմանը հատելու բոլոր սահմանափակումները։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել