copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 10:10 04-04-2022

Ե՛վ Ուկրաինան, և՛ Ռուսաստանը պահանջել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել, բայց տարբեր օրերի

Ե՛վ Ուկրաինան, և՛ Ռուսաստանը պահանջել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել՝ Բուչայի իրադարձությունները քննարկելու համար, որոնք երկու կողմերը տարբեր կերպ են նկարագրում։
Դեռ պարզ չէ, թե կոնկրետ որ օրը կկայանա նիստը. Կիևն ու Մոսկվան տարբեր օրերի խնդրանքով են դիմել։ Անվտանգության խորհրդի կայքում ժամանակացույցը դեռ թարմացված չէ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր երեկոյան ուղերձում ասել է, որ «ռուսական բռնազավթման ժամանակ Բուչայում և այլ քաղաքներում տեղի ունեցած ռազմական հանցագործությունները քննարկման առարկա կդառնան նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, երեքշաբթի օրը»։
Սակայն ավելի ուշ ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին Telegram-ում գրել է, որ Ռուսաստանը պահանջում է նիստ հրավիրել ավելի վաղ՝ երկուշաբթի։ Նա նիստում քննարկվելիք թեման որակել է որպես «ուկրաինական արմատականների սադրանք»։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել