copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 09:07 04-04-2022

Վուչիչը հայտարարել է Սերբիայի նախագահական ընտրություններում հաղթանակի մասին

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է հերթական նախագահական ընտրությունների առաջին փուլում իր հաղթանակի մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ավելի վաղ, ըստ Ipsos և CeSID սոցիոլոգիական ծառայությունների կանխատեսման, որը հիմնված էր ընտրատեղամասերում ընտրությամբ մասնակի հաշվման վրա, հաղորդվում էր, որ Վուչիչը կարող է հավաքել ձայների 59.8%-ը։ Ըստ այդ կանխատեսումների, ընդդիմադիր թեկնածու Զդրավկո Պոնոշը պետք է հավաքեր 17.1% ձայն։
«Ես ստացել եմ 59.9%-60.1%… Երկրորդ մանդատով նախագահական ընտրություններում շատ ավելի մեծ աջակցություն եմ ստացել՝ մոտ 2.245.000 ձայն»,- ասել է Վուչիչը։
Նրա խոսքով, Սերբիայում իրեն հաջողվել է անել «այն, ինչ ոչ մեկին երբևէ չի հաջողվել անել», մասնավորապես, նա միակն է, ով երկու անգամ հաղթել է առաջին փուլում։
Սերբիայում ապրիլի 3-ին տեղի ունեցան հերթական նախագահական ընտրությունները, ինչպես նաև տեղական միապալատ խորհրդարանի՝ Սկուպշչինայի 250 պատգամավորների արտահերթ ընտրությունները և մի շարք քաղաքներում և մունիցիպալիտետներում, այդ թվում՝ Բելգրադում, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը