copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 21:57 02-04-2022

Պատերազմի խավարը եկել է Եվրոպայի արևելքից. Հռոմի պապ Ֆրանցիսկոս

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Մալթայի պաշտոնյաներին ուղղված ուղերձում խստորեն դատապարտել է Ռուսաստանի սկսած պատերազմը՝ առանց անուններ տալու։

«Եվրոպայի շատ արևելքից, արևելքից, որտեղ առաջին անգամ լույսը ծագել է, եկավ պատերազմի խավարը: Մենք կարծում էինք, որ այլ երկրներ ներխուժումները, փողոցային կատաղի մարտերը և ատոմային սպառնալիքները միայն հեռավոր անցյալի մռայլ հիշողություններ էին: Բայց պատերազմի սառցե քամին, որը բերում էր միայն մահ, ավերածություններ և ատելություն, շատերի կյանքով անցավ և ազդեց բոլորի վրա»,- պոնտիֆիկոսի խոսքերն է մեջբերում Վատիկանի ռադիոյի ռուսական ծառայությունը։

«Եվ քանի ազդեցիկ մեկը, որը, ցավոք, պարփակված է ազգայնական շահերի անախրոնիկ պահանջների մեջ, հրահրում և բորբոքում է հակամարտությունները, հասարակ մարդիկ զգում են ապագա կառուցելու անհրաժեշտություն, որը կա՛մ համատեղ է լինելու, կա՛մ ընդհանրապես չի լինելու»,- ասել է Ֆրանցիսկոս պապը:

Նա մինչ այդ ևս քննադատել է Ռուսաստանի սանձազերծած պատերազմը՝ մարտի 18-ին այն անվանելով «իշխանության այլասերված չարաշահում»։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը