copy image url
Ներքին 4 տարի առաջ - 23:50 01-04-2022

Իշխանությունը չպետք է գնա Ադրբեջանի հետ բանակցության, մինչև գերիները չվերադառնան․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է իրեն հաճախ տրվող հարցին՝ ի՞նչ պետք է անի իշխանությունը, որ չի անում։ Շարմազանովը նշել է մի շարք քայլեր․

«Ինձ հաճախ են հարցնում ՝ ի՞նչ պետք է անի իշխանությունը, որ չի անում․

Դադարեցնի հայ-թուրքական կործանարար սիրախաղը։

Ադրբեջանի հետ որևէ բանակցության չգնալ, մինչև գերիները չվերադառնան ու Հայաստանի 41 քառ.կմ թշնամին չի ազատել։

Առանց հիմնարար 3 սկզբունքների ու, մասնավորապես, ազգերի ինքնորոշման իրավունքի ամրագրման՝ չսկսել որեւէ բանակցություն։

Միջազգային բոլոր ատյաններում՝ ԵԱՀԿ-ից մինչև ՄԱԿ, ԱՊՀ -ից մինչև ՀԱՊԿ, դնել Շուշիի և Հադրութի դեօկուպացիայի հարցը։

Ոչ մի դեմարկացիա ու դելիմիտացիա՝ առանց Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման ու հայության անվտանգության երաշխավորման։

Բանակի վերազինում։

Սրանք այն քայլերն են, որոնք չեն արվել։ Ավելին. իրականացվել է ճիշտ հակառակը։ Ու հերիք է պատերազմով վախեցնեն։

Պատերազմով վախեցրեց ու զիջեց Սյունիքի մի մասը,Գորիս-Կապան 21 կմ-ը փաստացը թշնամուն տրվեց, ու այսօր թշնամին Հայաստանում է։

Խաղաղություն աղերսելով՝ պատերազմներից անհնար է խուսափել»,- գրել է Էդուարդ Շարմազանովը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից