Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 16:03 01-04-2022

Ռուսական զորքերը լքել են Չեռնոբիլի ԱԷԿ-ը

Չեռնոբիլի ԱԷԿ-ի տարածքում ռուս զինվորականներ չկան, սակայն նրանց մի մասը դեռ օտարման գոտում է, ուրբաթ ասել է Ուկրաինայի Օտարված գոտիների կառավարման վարչության պետական ​​գործակալության ղեկավար Եվգենի Կրամարենկոն։

Նրա խոսքով, ռուս զինվորականները հեռանալիս իրենց հետ տարել են համակարգիչներ և ունեցվածքի մի մասը, որը եղել է կայանում։

Բացի դրանից, ռուսական ուժերը գերեվարել են Ուկրաինայի ՆԳՆ ազգային գվարդիայի մի քանի աշխատակիցների։