Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 12:35 01-04-2022

Ռուսաստանն արգելափակել է Ուկրաինայում ԵԱՀԿ առաքելության երկարաձգումը

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) չի կարողացել երկարաձգել Ուկրաինայում իր հատուկ դիտորդական առաքելության մանդատը՝ Ռուսաստանի դիրքորոշման պատճառով։ Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն։
Նա հայտարարել է, որ 2014 թվականից ի վեր, երբ առաքելությունը սկսել է աշխատել Ուկրաինայում, «նպաստել է կրակի լոկալ դադարեցմանը կարևորագույն ենթակառուցվածքների վերանորոգման համար, ինչպես նաև եղել է տեղում համաշխարհային հանրության աչքերն ու ականջները»։
ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ​​ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչն ասել է, որ Մոսկվան կազմակերպությանը կծանուցի իր աշխատակիցներին հետ կանչելու մասին։ Նրա խոսքով՝ ռուսաստանցի մասնագետները «ուղղակի դուրս են մղվել» Ուկրաինայում ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելությունից։
«Հատուկ մոնիթորինգային առաքելության ընդլայնմանը զուգահեռ Ռուսաստանի ներկայացուցիչների մասնաբաժինը նվազել է: Նրանք մոտ 40 հոգի էին: Բայց հետո նրանց պետք է փոխարինեին այլ մասնագետներ և մեր ներկայացրած մեծաթիվ թեկնածուներից գրեթե ոչ ոք չընդունվեց: Հետևաբար, մինչև 2021 թվականի վերջը մենք ունեցել ենք ընդամենը 28 տեղ»,- ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է Լուկաշևիչը։
Նա մեղադրել է այլ երկրների առաքելության ներկայացուցիչներին հակամարտության ընթացքում ուկրաինական կողմին աջակցելու, այդ թվում՝ «Ազովի» գումարտակին զրահամեքենաներ փոխանցելու մեջ։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել