Ուղիղ եթեր
copy image url
Միտք 4 տարի առաջ - 10:54 01-04-2022

Ադրբեջանական դրոշների երկիր՝ Արցախ և Հայաստան

Դրոշը պետության և պետականության խորհրդանիշն է: Որտեղ քո դրոշն է բարձրանում, այնտեղ քո սահմանն է: Զինվորի ոտքը՝ հողին, դրոշը՝ գլխավերևում. սա է պատերազմի հաջողությունը: Որքան հող և որքան դրոշով երկինք, այդքան հաղթանակ: Այդքանն է քոնը, ոչ թե հոխորտանքները և պատրանքները: Իսկ մենք արդեն մեկուկես տարի է՝ Արցախում տեսնում ենք ավելի շատ ադրբեջանական դրոշներ, քան Ալիևի պատրանքներն էին ժամանակ առաջ: Ադրբեջանցու ոտքը՝ հողին, ձեռքը օդում՝ դրոշով, գերազանցում է այն հույսը, որն ուներ պատերազմից առաջ: Այդ չեղած հույսը եղած իրականություն է դարձել և դառնում, քանի որ Արցախում ադրբեջանական դրոշներն իրենց տեղում չեն մնում, առաջանում են կամ նորերն են ավելանում:

Ադրբեջանական դրոշները Արցախից օրորվելով հասել են Հայաստան: Ադրբեջանական զինվորի ոտքը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում է, դրոշը՝ գլխավերևում: Երբեք Հայաստանում այդքան ադրբեջանական դրոշներ չեն եղել: Այդ կեռ լուսիններն այն տարածքներում են, որոնք երբևէ Ադրբեջանի մաս չեն կազմել՝ ոչ մի քարտեզով, ոչ մի փաստաթղթով: Հայը երբեք այդքան թուրքական դրոշ չէր տեսել ուղիղ աչքի առաջ, իր լճի շուրջը, իր սարի վրա, իր ճանապարհին, իր անասուններին սնող արոտավայրում և վերջապես՝ իր ձեռքով կառուցած տան վրա: Նայում ես հյուսիս՝ այդ դրոշներն են, նայում ես հարավ՝ այդ դրոշներն են, և դրանց ստվերն ամենուր է՝ մեր հողին, մեր սրտին ու մեր վաղվա օրվա վրա: Արցախում առկա է ադրբեջանական պետականությունը, Հայաստանում առկա է ադրբեջանական պետականությունը, որ պետություն դառնալու պատրաստակամություն ունի: Մեր պետության մեջ մեր պետականությունը ադրբեջանական պետականության հետ կողք կողքի են:

Վարչապետն ասում է, որ Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմի համար հող է նախապատրաստում: Նույն պահին, նույն բերանով ասում է, որ խաղաղության դաշինք է ուզում Ադրբեջանի հետ կնքել: Կամ մեկն է լինում, կամ՝ մյուսը, երկուսը միասին անհամատեղելի են, երկուսից մեկը փուչ է և չի կարող լինել: Կամ թշնամու դրոշներն ես հավաքել տալիս քո երկրի տարածքից, նոր միայն խաղաղության լինել-չլինելու մասին մտածում, կամ թույլ ես տալիս, որ այդ դրոշներն առաջ գան և շատանան: Մենք առայժմ դրոշների առատության տարբերակն ենք տեսնում: Իսկ դրոշների ստվերի տակ խաղաղությունը պարզապես մթագնում է, չի երևում:



Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան