copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:43 01-04-2022

Կաթի փոշու ներկրման ծավալները կպակասեն. կաթնամթերքը կթանկանա՞. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Հայաստանում կաթնամթերքի արտադրության ծավալները, այս տարվա հունվար ամսվա արդյունքներով, նվազել են: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ հունվար ամսին պանրի արտադրության ծավալները նվազել են 4.3, թթվասերինը՝ 10.7, մածունինը` 7.1, իսկ կաթնաշոռինը` 9.4 տոկոսով: Իսկ, ահա, կաթի արտադրության ծավալներն այս տարվա հունվարին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, 21.5 տոկոսով պակասել են:

Մասնագետների խոսքերով՝ կաթնամթերքի արտադրության ծավալների անկումը պայմանավորված է ոչ միայն կաթնատվության կրճատման, այլեւ անասնագլխաքանակի նվազման հետ: Բացի այս, նկատենք, որ Հայաստանը ներկրում է կաթի փոշի, այդ թվում` կաթ եւ սերուցք` խտացրած կամ քաղցրացրած:

Այն հիմնականում ներկրվում է Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Իրանից, Լեհաստանից, Արգենտինայից: Սակայն հաշվի առնելով ռուս-ուկրաինական պատերազմը՝ չի բացառվում, որ առաջիկայում կաթի փոշու ներկրման ծավալները զգալի պակասեն, եւ, դրան զուգահեռ, կաթնամթերքը կթանկանա»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին