copy image url
Ավելին 4 տարի առաջ - 19:29 31-03-2022

Թուրքմենստանում տաքսու վարորդներից պահանջում են դիմապակուն փակցնել նոր նախագահի դիմանկարը

Թուրքմենստանում ճանապարհային ոստիկանությունը մասնավոր տաքսիստներից պահանջում է ավտոմեքենայի դիմապակու վրա ունենալ նոր նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի դիմանկարը։ Այս մասին գրում է «Ազատություն» ռադիոկայանի թուրքմենական ծառայությունը։
Թուրքմենստանի նոր նախագահի երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել մարտի 19-ին։ Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ արտահերթ ընտրություններում, որն անցկացվել է առանց միջազգային դիտորդների մասնակցության, հաղթել է Սերդար Բերդիմուհամեդովը՝ հավաքելով ձայների 72,97%-ը։
Բերդիմուհամեդով կրտսերի երդմնակալությունից հետո ողջ երկրում սկսել են թարմացվել նախագահական դիմանկարները, նշում է պարբերականը։
«Մեզ մոտ անձնական մեքենաների վրա արգելված է տաքսիի նշաններ ունենալ, հետևաբար լավ կլինի, որ մեքենայի դիմապակուն կպցնեք նոր նախագահի՝ Սերդարի դիմանկարը, որպեսզի մարդիկ հասկանան, որ ձեր մեքենան տաքսի է»։ Ոստիկանության խոսքերն են փոխանցում տաքսիների անհատ վարորդները։
Ըստ նրանց՝ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն այս պահանջը ներկայացնելուց հետո վարորդներին առաջարկում են գնել նախագահի 210x75 մմ չափսի դիմանկարը։ Արժեքը 5 մանաթ է (1,5 դոլար):

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ