copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 16:42 28-03-2022

Հայկական և հունական լոբբին ճնշում է, որ ԱՄՆ-ը Թուրքիային չվաճառի F-16 կործանիչներ

Թուրքիայի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Հուլուսի Աքարը CNN TÜRK-ի հետ զրույցում հայտնել է, որ F-16 կործանիչների հարցով իրենք Անկարայում ԱՄՆ ռազմական կցորդի միջոցով դիմել են Վաշինգտոնին։ Խոսել են ամերիկացի գործընկերների հետ, որից հետո ամերիկյան կողմը 2 անգամ պատվիրակություն է գործուղել Թուրքիա։ Տեղի են ունեցել մի շարք քննարկումներ պատվիրակությունների ձևաչափով, որոնք, ըստ Հուլուսի Աքարի, անցել են բավականին դրական և կառուցողական մթնոլորտում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber-ը:

«Այժմ գործընթացը Կոնգրեսի տիրույթում է»,- պարզաբանել է նախարարը։

Քննարկումների արդյունքները ամերիկյան կողմը կամփոփի և կներկայացնի Միացյալ Նահանգների Կոնգրեսին, քանի որ գործարքի իրականացման համար անհրաժեշտ է վերջինիս հավանությունը։ Անկարան էլ ուշի ուշով հետևելու է գործընթացի հետագա հունին։

Բանն այն է, որ Թուրքիան ցանկանում է ԱՄՆ-ից գնել 40 միավոր F-16 կործանիչների նորագույն տարբերակից՝ Block 70-ից, և արդիականացնել իր օդուժը։

Թուրքական աղբյուրը շեշտում է, որ նախատեսվում է F-35-ի համար Թուրքիայի վճարած գումարը փոխանցել F-16-ի գնմանն ու արդիականացմանը, բայց հայկական և հունական լոբբին ճնշում են բանեցնում գործընթացի վրա, որպեսզի ԱՄՆ Կոնգրեսը հավանություն չտա, ու վաճառքը չկատարվի։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում