Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 17:55 27-03-2022

Շոն Փենը կոչ է արել բոյկոտել «Օսկար»-ի մրցանակաբաշխությունը, եթե Վլադիմիր Զելենսկիին թույլ չտան ելույթ ունենալ արարողությանը

Ամերիկացի դերասան և ռեժիսոր Շոն Փենը կոչ է արել բոյկոտել «Օսկար»-ի մրցանակաբաշխությունը, եթե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին թույլ չտան ելույթ ունենալ արարողության ժամանակ։
Շոն Փենը CNN-ին տված հարցազրույցում ասել է, որ, իր տեղեկություններով, ամերիկյան կինոակադեմիան որոշել է Զելենսկիին տեսակապի միջոցով ելույթ ունենալու հնարավորություն չտալ։
«Եթե ​​պարզվի, որ դա այդպես է, ես հասկանալով հանդերձ, որ դա նրանց անձնական և իրենց ֆիլմերի համար հպարտության պահն է, բոլոր մասնակիցներին կառաջարկեի ի նշան բողոքի բոյկոտել «Օսկարի» մրցանակաբաշխության արարողությունը։ Ինչ վերաբերում է ինձ, եթե դա տեղի ունենա, ապա երբ վերադառնամ (ԱՄՆ), ես հրապարակայնորեն կհալեցնեմ իմ արձանիկները»- ասել է դերասանը։
Շոն Փենը նշել է, որ աղոթում է, որ դա տեղի չունենա, և Զելենսկիին թույլ տան ելույթ ունենալ արարողության ժամանակ։

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել