copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 14:04 27-03-2022

Ռուսաստանը հաստատել է, որ հրթիռային հարվածներ է հասցրել Լվովին

ՌԴ պաշտպանության նախարարության կիրակնօրյա ճեպազրույցի գլխավոր հաղորդումը Լվովին հասցված ռուսական հրթիռային հարվածների պաշտոնական հաստատումն էր։
ՌԴ ՊՆ ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ կիրառվել են «բարձր ճշգրտության զենքեր»։ «Մարտի 26-ին բարձր ճշգրտության հեռահար ավիացիոն զենքերի կիրառմամբ ոչնչացվել է Լվով քաղաքի մոտ գտնվող վառելիքի խոշոր պահեստը, որը վառելիք էր մատակարարում ուկրաինական զորքերին Ուկրաինայի արևմտյան շրջաններում, ինչպես նաև Կիևի մերձակայքում»,- ասել է Կոնաշենկովը։
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը նավթի պահեստում հրդեհի մարման աշխատանքները պատկերող լուսանկարներ է հրապարակել ։ Նախնական տվյալներով, հրթիռակոծությունների հետևանքով տուժել է հինգ մարդ։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից