Ներքին 4 տարի առաջ - 20:20 26-03-2022

Խրամորթում իրավիճակն օրհասական է․ ադրբեջանցիները վերահսկում են բարձունքը

Ողջ օրվա ընթացքում հակասական տեղեկություններ էին հասնում Արցախի Խրամորթ գյուղի և նրան հարակից Քարագլուխ բարձունքի վերաբերյալ։

Ըստ որոշ աղբյուրների՝ իբրև թե ադրբեջանական զինուժը հեռացվել էր բարձունքից։

Սակայն Oragir.news-ին տրամադրված տեսանյութում երևում է, որ Քարագլուխ բարձունքի վրա մինչև հիմա տեղակայված են ադրբեջանցի զինվորներ։

Մեր աղբյուրները հայտնում են, որ Խրամորթում այս պահին անկառավարելի իրավիճակ է տիրում։ Կամավորականներն ուզում են գրոհով հետ վերցնել բարձունքը, քանի որ անհնար է առանց դրա շարունակել ապրել Խրամորթում, սակայն բանակը հրաժարվում է աջակցել։

Կամավորականներին ասում են, որ բանակը չի ենթարկվում Արայիկ Հարությունյանին, այլ ենթարկվում է Երևանին։

Oragir.news-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Քարագլխի խնդիրը ծագել է գազամատակարարման դադարեցումից․ Երևանի և Բաքվի միջև կայացվել է որոշում, ըստ որի՝ մարտական դիրքերը պետք է հայելային հետ քաշվեն գազամատակարարման վերականգնման դիմաց։ Հայկական կողմը թողել է դիրքերը, իսկ ադրբեջանցիներն առաջ են եկել։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը