copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:56 25-03-2022

Ավստրալիան պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի և ռուսաստանցի քարոզիչների դեմ

Ավստրալիայի ԱԳՆ-ն հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոյի, նրա ընտանիքի անդամների, ինչպես նաև որպես «քարոզիչների և ապատեղեկատվության շարքային տարածողների» ռուսաստանցի մի խումբ մասնավոր անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին։
Ավստրալիայի ԱԳ նախարար Մարիս Փեյնի հայտարարության մեջ ասվում է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ կապված Բելառուսի բռնապետ կառավարիչից բացի, պատժամիջոցների ցանկում են ներառվել նաև նրա որդին՝ Վիկտորը և կինը՝ Գալինա Լուկաշենկոն։
«Բելառուսը շարունակում է ռազմավարական աջակցություն ցուցաբերել Ռուսաստանին և նրա զինված ուժերին՝ Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ոտնձգությունների հարցում»,- պարզաբանել է նախարարը։
Բացի այդ, պատժամիջոցների տակ են հայտնվել 22 ռուսաստանցիներ, այդ թվում՝ RT կազմակերպությունների, Ռազմավարական մշակույթի հիմնադրամի, Inforos-ի և News Front-ի ղեկավարությունն ու խմբագիրները:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին