Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 15:46 24-03-2022

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Իզյում քաղաքը գրավելու մասին

ՌԴ պաշտպանական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը առավոտյան ճեպազրույցում հայտնել է, որ ռուսական բանակն ամբողջությամբ գրավել է Իզյում քաղաքը։ Դա շրջկենտրոն է Խարկովի մարզում, որտեղ բնակվում է մոտ 50 հազար մարդ։ Քաղաքը համարվում է կարևոր երկաթուղային հանգույց։

Քաղաքի ուկրաինական վարչակազմը հայտնում է, որ մարտերը շարունակվում են։

Բացի դրանից, Կոնաշենկովը հայտնել է, որ մարտի 23-ի լույս 24-ի գիշերը ռուսական ավիացիան գրոհել է 60 ռազմական օբյեկտ, այդ թվում՝ երկու հրամանատարական կետ։ Խոցվել է երկու անօդաչու, ոչնչացվել է Ուկրաինայի զենիթահրթիռային համալիրների 13 արձակման կայան։

Պատերազմական պայմաններում BBC-ն չի կարող օպերատիվ կերպով հաստատել տեղեկատվությունը, որ հաղորդում են պաշտոնատար անձինք:

Ամենից շատ դիտված