Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 11:36 24-03-2022

Հրաչյա Սարգսյանի հերթական «շռայլությունը». նա պատվոգրեր է բաժանել

2018 թվականին տեղի ունեցած քաղաքական գործընթացներից հետո նոր իշխանության քայլերից մեկն էլ պատեհ-անպատեհ առիթով յուրայիններին կոչումներ, շնորհակալագրեր ու պատվոգրեր բաժանելն է։ Հանրությանը զայրույթը հատկապես հասավ գագաթնակետին, երբ Փաշինյանը իր հետ նույն իշխանության մեջ գտնվող եւ իր հրահանգները կատարող որոշ անձանձ գեներյալ֊մայորի կոչումներ շնորհեց։ Կոչումներ բաժանելը դարձել է այս իշխանության սովորույթներից մեկը։ Դրան հետեւում է նաեւ Երեւանի քաղաքապետարանը։ Հատկապես, Հրաչյա Սարգսյանը քաղաքապետ դառնալուց հետո ոչ մի առիթ բաց չի թողնում Երեւանի պատվավոր քաղաքացի կոչում ու պատվոգրեր շնորհելու համար։

Oragir.news-ը տեղեկացավ, որ նա այս անգամ էլ տասնյակ պատվոգրեր է տվել թատրոնի դերասաններին ու ռեժիսորներին։ Ըստ նրա որոշման.
«Թատրոնի համաշխարհային օրվա» կապակցությամբ, թատերարվեստի բնագավառում ունեցած զգալի հաջողությունների համար Երևանի քաղաքապետի պատվոգրով պարգևատրել. Աստղիկ Աբաջյանին, Աննա Հովհաննիսյանին, Նաիրա Եդիգարյանին, Վահե Զիրոյանին, Ցողիկ Մարտիրոսյանին, Սերգո Սարգսյանին, Վարշամ Գևորգյանին եւ տասնյակ այլ անձանց»։
Մենք քաղաքապետարանից փորձեցինք ճշտել, թե բացի քաղաքապետի պատվոգրից այլ բան հանձնվե՞լ է նրանց, պատասխանեցին. «Ոչ, պատվոգրերի հետ սովորաբար այլ բան չի տրամադրվում։ Ուղղակի պատվոգիր է տրամադրվում»։

Ալբինա Բարեղամյան

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել