Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 14:48 23-03-2022

Փորձագետներին չեն տպավորել միջուկային զենքի կիրառման մասին CNN-ին հայտնած Պեսկովի խոսքերը  

Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի մեկնաբանությունը CNN-ին տված հարցազրույցում, որում նա չի բացառել ռուսական միջուկային զենքի պոտենցիալ օգտագործումը, չպետք է մեկնաբանվի որպես երկրի միջուկային քաղաքականության փոփոխություն, կարծում են փորձագետները։

Երեքշաբթի օրը հեռուստաալիքին տված հարցազրույցում Դմիտրի Պեսկովը մի քանի անգամ խուսափել է այն հարցի պատասխանից, թե արդյոք Մոսկվան դիտարկո՞ւմ է միջուկային զենք կիրառելու հնարավորությունը։ Երբ հաղորդավարուհի Քրիստիան Ամանպուրը նրան հարցրել է, թե ինչ պայմանների դեպքում Պուտինը գործի կդնի իր միջուկային զինանոցը, Պեսկովը պատասխանել է. «Եթե մեր երկրի համար առաջանա էքզիստենցիալ սպառնալիք, ապա դա հնարավոր է»:

«Սա նախկին դոկտրինի կրկնություն է, ոչ թե նոր բան»,- Թվիթերում գրել է Մեթ Թեյթը՝ iSEC Partners-ի և NGS Secure-ի անվտանգության հարցերով նախկին գլխավոր խորհրդատուն: «Նրանք հաճույք են ստանում՝ տեսնելով ԱՄՆ-ի խուճապը իրենց միջուկային զենքի հետ կապված, բայց այս հայտարարությունը կապ չունի դիրքորոշման փոփոխության հետ»,- հավելել է նա։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել